Հաղորդակցությունների ապաշրջափակումը չի նշանակում թուրքական կապիտալի էքսպանսիա
Ինքնին հաղորդակցությունների ապաշրջափակումը չի նշանակում թուրքական կապիտալի էքսպանսիա դեպի Հայաստան։ Այնուամենայնիվ, նման ռիսկեր կան։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետի կարծիքով՝ գլոբալացման պայմաններում տրանսպորտային ուղիների բացումը էքսպանսիայի հետ կապ չունի։
«Ժամանակակից աշխարհում կապիտալի տեղաշարժը կախված չէ ավտոմեքենաների երթևեկությունից։ Բայց ռիսկեր միշտ էլ կան»,- նշեց Գրիգորյանը։
Սակայն փոխվարչապետը հրաժարվեց հրապարակայնորեն ներկայացնել այն միջոցները, որոնցով իշխանությունները պատրաստվում են զսպել հնարավոր ռիսկերը։
«Ամեն դեպքում, նման հարցեր քննարկելու առիթ դեռ կլինի։ Գործիքակազմը կա, և այն կկիրառվի: Սակայն, իմ կարծիքով, հիմա չարժե թվարկել մեխանիզմները»,- ասաց Գրիգորյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.