«Հայաստան»․ Քննարկման օրակարգը կարող է լինել միայն Փաշինյանի հրաժարականը
«Հայաստան» դաշինքը հրաժարվում է Արցախի թեմայով փակ հանդիպման գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հայտարարություն է տարածել դաշինքը` պատասխանելով այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի արած առաջարկությանը։
Հայտնել էինք, որ այսօր ԱԺ–ում Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հանդիպման էր հրավիրել։
«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ Փաշինյանի հետ քննարկման օրակարգը կարող է լինել միայն իր հրաժարականը։
«ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում՝ որևէ ֆորմատով: Ի վերջո, ցանկանան, թե՝ ոչ, պետք է հաշվետու լինեն հանրության առջև»,–նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Դաշինքը վերահաստատում է, որ «մեկ սանտիմետր անգամ» չեն հրաժարվել իշխանություններին հեռացնելու իրենց նպատակից և միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում «վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.
-
2025-06-17 11:02
Президент США Дональд Трамп досрочно покинул саммит G7 в Канаде из-за событий на Ближнем Востоке и вернулся в Вашингтон. Об этом сообщила пресс-секретарь Белого дома.
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.