Իշխան Սաղաթելյանը Փաշինյանին 24 ժամ է տվել. ի՞նչ է պահանջում նա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել և պահանջել է հրապարակել արտախորհրդարանական ուժերի հետ 2020–ի հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։ Նա այս մասին գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
«Այսօր (հոկտեմբերի 27–ին–խմբ.) ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը`ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»»,–Փաշինյանի ասածն է մեջբերել նա ու համապատասխան տեսանյութը տեղադրել։
Սաղաթելյանը նաև հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին Փաշինյանն արձագանքել է, թե «ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով»։
Նա նշել է, որ հիմա չի անդրադառնա այդ հանդիպումների բովանդակությանը, բայց պահանջել է բոլոր հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ հրապարակել, որպեսզի պարզ լինի, թե ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։
«Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա: Ի դեպ, «...և այլն, և այլն»-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։ Ժամանակը գնաց... Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»,–գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44–օրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ մի քանի անգամ, մասնավորապես հոկտեմբերի 19–ին, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել, բայց Նիկոլ Փաշինյանը չի արել դա և գաղտնի գնացել է ստորագրելու նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագիրը։ Փաշինյանն էլ ի պատասխան ասում է, որ արտախորհրդարանական ուժերը տեղյակ են եղել և չեն համաձայնել կանգնեցնել պատերազմը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:37
Москва придает важное значение межпарламентскому сотрудничеству с Ереваном, заявила председатель Совета Федерации России Валентина Матвиенко на заседании межпарламентской комиссии по сотрудничеству Федерального Собрания РФ и Нацсобрания Армении.
-
2025-06-06 13:34
В Ереване 6 июня на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении прошли сразу две акции. Одна была против визита спикера Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Валентины Матвиенко, а другая – в поддержку российского присутствия в Армении и сотрудничества Еревана с Москвой.
-
2025-06-06 13:04
Вокруг государственных институтов Арцаха сложилась сложная ситуация. Секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook отмечает, что действующие в Армении власти различными каналами и средствами воздействия препятствуют реализации предусмотренных Конституцией Арцаха процессов.
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.