Դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց
ՀՀ ԱԺ–ն չհաստատեց արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։
25 պատգամավոր կողմ էր քվեարկվել, 1-ը` ձեռնպահ, սակայն անհրաժեշտ էր 28 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք չեն քվեարկել այս նախաձեռնության օգտին, քանի որ դրա գործունեությունն ԱԺ–ի իրավասություններից դուրս է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժող ստեղծված է և իշխանության չքվեարկելը հետևանքներ չի կարող ունենալ։
«Հանձնաժողովի աշխատանքներին այդ խմբակցությունը չի մասնակցի։ Մենք գործունեությունը կծավալենք ԱԺ–ի տիրույթում և այդ տիրույթից դուրս չենք գա»,– ընդգծեց Վարդևանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.