Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը շինծու է որակում Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները, տեղեկացնում է News.am-ը։
Նա տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր վերացնել ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե իբր մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն։
Նշվածից ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը և առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրք է իրավական ողջամտությունից, քանզի անհնար է պատկերացնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանը կարող է օրինակ իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել։ Սա ոչ այլ ինչ է, քան մարդասիրության և օրինականության սկզբունքների լրջագույն ոտնահարում։
ՀՔԾ-ի նման վարքագիծը թույլ է տալիս պնդելու, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նման մասշտաբի իրավական բեսպրեդելը բնորոշ է միայն ու միան այն գործերին, որոնք իրենց մեջ քաղաքական երանգ են պարունակում։
Հասարակությանը տեղեկացնենք նաև, որ քննության արդեն իսկ սկզբնական փուլում պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել քննիչին, որոնք նպատակ են հետապնդել հերքել Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները, սակայն քննություն իրականացնող մարմինը խուսափում է դրանց հիման վրա քննություն կատարել, քանզի ակնհայտ է, որ նման պայմաններում անհնարին է լինելու պահել իրենց իսկ կարած շինծու մեղադրանքները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».