Գրիգորյան․ Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ընդծեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել, որն ավարտվել է 1929 թվականին։
«Դրանից հետո ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց 1920-ական թվականների քարտեզը։ Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 20-ականների քարտեզն է, որի հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասն ասում է 1926 թվականինն է ճիշտ, մյուս մասն ասում է` 19 29 թվականինն է ճիշտ»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դեմարկացիա և դելիմիտացիա աշխատանքային խումբը քննարկում է` ինչպես գործընթացը սկսել, որ քարտեզները հիմք ընդունել, սակայն այս պահին որևէ հստակություն չկա։
«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում ասել էր` ՌԴ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս` ինչպիսին է եղել Հայաստանի սահմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ վստահ է` սահմանազատման համար քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, այլ 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.