Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մի շարք աղմկահարույց օրինագծերի
Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունները։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են՝
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Էներգետիկայի և էներգաօգտագործման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը,
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանականները նաև վավերացրել են մի շարք համաձայնագրեր։ Դրանց թվում են՝
«Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի կրկնակի հարկման կասեցումը, ինչպես նաև հարկեր չվճարելու և հարկումից խուսափելու դեպքերը կանխելու մասին» համաձայնագիրը,
«Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի կրկնակի հարկման կասեցումը, ինչպես նաև հարկեր չվճարելու և հարկումից խուսափելու դեպքերը կանխելու մասին» համաձայնագիրը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.