Ուկրաինայում նշել են Հայ առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերսկսման 30-ամյակը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Ուկրաինայում իր գործունեության վերսկսման 30-ամյակը։ Սա աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Հիմնական միոցառումները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին՝ «Սոֆյա Կիևսկայա» ազգային արգելոցում։
Ուկրաինայում այն գոյություն է ունեցել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այնուհետև ոչնչացվել էր խորհրդային ռեժիմի կողմից։ Այն վերականգնվել է միայն 1991 թվականին։ Այսօր միջազգային համաժողովում քննարկվել է Հայ եկեղեցու դերը։ Այն կազմակերպել էին գիտնականներն ու եկեղեցիների ներկայացուցիչները՝ Ուկրաինայի հայերի միության հետ համատեղ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սոֆյա Կիևսկայա»-ում, որին մասնակցել են փորձագետներ, պատմաբաններ և կրոնական գործիչներ՝ ամբողջ աշխարհից:
Միջոցառումներին ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Ըստ հրապարակման՝ կազմակերպիչներն են Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինայի թեմը՝ Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի, «Սոֆյա Կիևսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի կրոնագիտության ասոցիացիայի (ՈՒԿԱ), Ուկրաինայի հայերի միության հետ միասին։
«Գիտաժողովի նպատակը, առաջին հերթին, քանի որ այն գիտական համաժողով է, Ուկրաինայում հայերի և հայկական եկեղեցու ուսումնասիրության և հետազոտության որոշ նոր կողմերը բացահայտելն է։ Հարցերի շրջանակը, ընդհանուր առմամբ, այն ամենն է, ինչ վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, մշակույթին, կրոնին, եկեղեցուն»,- ասել է Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի ամբիոնի դոցենտ Իրինա Գայուկը:
Համաժողովի շրջանակներում բացվել է «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» ցուցահանդեսը, և տեղի է ունեցել Իրինա Գայուկի՝ «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» գրքի շնորհանդեսը։
Գիրքը ներկայացնում Ուկրաինայի տարածքում գտնվող հայկական բոլոր եկեղեցական կենտրոնների՝ ե՛ւ ուղղափառ, ե՛ւ քաղկեդոնական, ե՛ւ կաթոլիկ, պատմության և արդիության համայնապատկերը: Հրատարակությունն ունի տեղեկատվական-ուղեցուցային բնույթ և նախատեսված է կրոնագետների, պատմաբանների, ազգագրագետների և ընթերցողների լայն շրջանակի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև մշակութային կենտրոնի դեր է կատարում, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց-Պոդոլսկի Հայ Աստվածածնի սրբապատկերի օր-տոնի հռչակման 230-ամյակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.