Последние новости

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Գիշի գյուղի բնակիչներին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները և «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հումանիտար օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղում գտնվող բազմազավակ ընտանիքներին և վերաբնակվածներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում։ Բնակիչներին հանձնել են ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ դպրոցական հավաքածուների, մանկական և մեծահասակների կոշիկների, հագուստի տեսքով:

«Այսօր Գիշի գյուղում էինք, առաջին հերթին Գիշիի դպրոցում էինք, որտեղ սովորում է 150 երեխա։ Մինչև 4-րդ դասարանի երեխաներին հանձնեցինք ուսապարկեր, դպրոցական պարագաներ, բացարձակապես բոլոր երեխաներին բաժին հասավ կոշիկ և հագուստ ։ Բացի դպրոցահասակ երեխաներից, հրավիրել ենք նաև գյուղի բնակիչներին, որոնց նույնպես տրամադրել ենք կոշիկ և հագուստ ։ Առանձին օգնություն կար նաև Շուշիից գաղթած ընտանիքի համար։ Այս պահին գտնվում ենք Գիշիի մանկապարտեզում, որտեղ երեխաներին բերել են խաղալիքներ, նկարչության դասի համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դպրոցական նախապատրաստական պարագաներ»,– ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Բադալ Պարյանը։

Նա նշել է, որ մանկապարտեզի երեխաները հյուրերին հաճելի անակնկալ են մատուցել. նրանք հայերեն ու ռուսերեն երգեր են երգել, ասմունքել հայերեն և ռուսերեն:

Դպրոցականները, ի նշան երախտագիտության, խաղաղապահների և բարերարների համար պատրաստել են ելույթ ազգային պարերի, երգերի կատարման, բանաստեղծությունների ընթերցանության տեսքով։

Նշենք, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Գիշի գյուղի 950 կարիքավոր բնակիչների, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ