ԱԷԿ-ը և ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն Covid հիվանդանոցների համար
Ատոմային էլեկտրակայանը և ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն Covid հիվանդանոցների կարիքները բավարարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:
«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի կա, ծայրահեղ ծանր` 307, իսկ թոքային օդափոխության սարքին միացած են 152 քաղաքացի։ Վերակենդանացման բաժանմունքներում կա 1500 քաղաքացի, որոնց 0.5 տոկոսն է պատվաստված։
Նախարարը հավելեց` «Դելտա» շտամի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն հղիներին «չի շրջանցում» և այս պահին կորոնավիրուսով վարակված 122 հղի կին կա, որոնք հոսպիտալացված են. նրանցից 53-ը թոքաբորբ ունեն և թթվածնային կախյալ են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 09:33
Вчера в Сюникской области произошла трагедия, сообщает 24News.
-
2025-07-25 09:31
Папа Римский Лев XIV направил личное письмо Его Святейшеству Католикосу Великого Дома Киликии Араму I, в котором выразил благодарность за то, что по благословению Владыки армянская Церковь направила делегацию из двух архиереев на торжественную литургию по случаю его интронизации.
-
2025-07-25 09:29
Михаил Гусман освобожден от должности первого заместителя генерального директора ТАСС, передает агентство.
-
2025-07-25 09:27
Бизнесмен Григор Тер-Казарян опроверг информацию о том, что намерен приобрести "Электрические сети" Армении. Об этом он написал в соцсетях.