Последние новости

Հայաստան կժամանեն ԵԽԽՎ դիտորդները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն: Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիաննա Օբերգը (Շվեդիա) կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։

Հանդիպումներ են նախատեսված նաև դիվանագետների, դատական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխման, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունների, ԶԼՄ-ների աշխատանքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված հարցեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ