Գլխավոր դատախազությունը զգուշացրել է օրինախախտ միգրանտների համար վտանգների մասին
Օրինախախտ միգրանտները հաճախ են դառնում մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների զհոեր, ասել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՇՀԿ նիստում։
Ուրբաթ օրը Կրասնովը տեսակապով մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների գլխավոր դատախազների նիստին, որի թեման պայքարն էր մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի սպառնալիքի դեմ, տեղեկացնում է News.am-ը։
«Ռուսաստանի գլխավոր դատախազը նշեց, որ կանանց և երեխաների կողքին հաճախ մարդկանց առևտրի զոհեր են դառնում օրենսդրությունը խախտող մարդիկ պետություն մտնելու և այնտեղ կեցություն հաստատելու ժամանակ։ Այդ միգրանտները դառնում են հանցագործների հեշտ թիրախ։ Այս առնչությամբ դատախազության մշտական հսկողության տակ են գտնվում միգրացիոն օրենսդրության պահպանման հարցերը։ Միայն անցած տարի դատախազական ստուգումների նյութերով Ռուսաստանում հարուցվել է մոտ հազար քրեական գործ միգրացիայի ոլորտի հանցագործությունների մասին։ Այս խնդիրը սերտորեն կապված է ստրկական աշխատանքի օգտագործման հետ, որը լատենտության բարձր մակարդակ ունի, քանի որ շատ դեպքերում իրենք՝ զոհերն են խուսափում շփումներից իրավապահ մարմինների հետ»,- ՌԻԱ «Նովոստի»-ն փոխանցում է գերատեսչության հաղորդագրությունը։
Կրասնովը նշել է, որ միջազգային իրավական նորմերի համեմատ հարկադիր աշխատանքի հասկացությունը ռուսական օրենսդրությունում էապես ընդլայնված է։ Ցանկացած աշխատանք կարող է ճանաչվել հարկադիր, եթե ապացուցված են նրա կամովին չլինելը և պատժի կիրառման սպառնալիքի առկայությունը։ Դատախազական արձագանքը կիրառվում է այն դեպքերում, երբ գործատուներն անտեսում են օրենքի պահանջները աշխատողների հետ աշխատանքային հարաբերություններ ձևակերպելիս։ Կասեցվում են պայմանագրերի կնքման փաստերը, որոնք անհրաժեշտ իրավական և սոցիալական երաշխիքների տրամադրում չեն ապահովում։
Կրասնովի խոսքով՝ մարմնավաճառության հետ կապված հանցագործությունները կազմում են Ռուսաստանում մարդկանց առևտրի ոլորտում բացահայտվածների 99 տոկոսը։ Նա նշել է, որ մարդկանց առևտուրը Ռուսաստանում դիտարկվում է որպես համալիր երևույթ, իսկ դրան հակազդելուն խանգարում են ահաբեկչական և ծայրահեղական բնույթի ավելացող մարտահրավերները, չվերահսկվող միգրացիոն գործընթացները, դարքնեթի և կրիպտոարժույթների օգտագործումը։
«Իրավակիրառ գործունեության իրականացվող մշտական մոնիթորինգը՝ կապված թրաֆիքինգի հետ, վկայում է, որ Ռուսաստանում դրա դրսևորումներից ավելի հաճախ հանդիպում է կանանց և երեխաների սեռական շահագործումը։ Օրինակ, 2020թ. մարմնավաճառության մեջ ներգրավվելու և դրա կազմակերպման հետ կապված հանցագործությունները կազմել են մարդկանց առևտրի ոլորտում ընդհանուր բացահայտվածների 99 տոկոսը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։
Գերատեսչության տվյալներով՝ ամեն տարի դատախազները դատարանում փորձում են հասնել հազարավոր ինտերնետ-ռեսուրսների փակման, որոնք քարոզում են մարմնավաճառություն և պոռնոգրաֆիա երեխաների մասնակցությամբ, ինչպես նաև այն ռեսուրսները, որոնք օգտագործվում են նրանց ահաբեկչական, ծայրահեղական կամ այլ հանցավոր գործունեության մեջ ներքաշելու համար։ Այս առնչությամբ Կրասնովը հրավիրել է ՇՀԿ փորձագետներին հաջորդ գարնանը մասնակցել ռուսական կողմի կազմակերպելիք սեմինարին տեղեկատվական դաշտում երեխաների անվտանգության հարցերի վերաբերյալ, որը 2020թ. չկայացավ համավարակի պատճառով։
Ընդ որում՝ գլխավոր դատախազը կարծում է, որ Ռուսաստանում արդեն ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ մարդկանց առևտրի (ներառյալ համապատասխան քրեական ոտնձգությունները կանանց և երեխաների հանդեպ) բոլոր ձևերին հաջող դիմակայելու պայմանները։ Բացի այդ, նրա խոսքով՝ Ռուսաստանում մարմնավաճառությունը կանխելու նպատակով «կարևոր նշանակություն են տրվում ընտանիքի ինստիտուտի աջակցմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, անչափահասների (ներառյալ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների) համալիր պաշտպանությանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.