Последние новости

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայը քայմաքամ է դառնում

Ստամբուլահայ փաստաբան Բերք Աջարը հաջողությամբ հանձնել է քայմաքամ դառնալու համար քննությունները և շուտով պաշտոնի կնշանակվի։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քայմաքամ դառնալու համար նախատեսված քննությունները հաղթահարած Բերք Աջարը ավարտել է Ստամբուլի հայկական Սահակյան Նունյան դպրոցը և Լույս վարժարանը։ Նա 2020-ին ավարտել է Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Առաջիկայում Բերք Աջարը կնաշանակվի քայմաքամ՝ դառնալով Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հայ քայմաքամը։

Քայմաքամը պետության կողմից նշանակված անձն է որևէ շրջանի ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ