Последние новости

Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի ոչխարները

Ադրբեջանցիներն այսօր վերադարձրել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի բնակչին պատկանող 106 ոչխարները: Տեղեկությունը հայտնում է Տեղի համայնքապետարանը։

Ըստ հաղորդագրության` ոչխարները վերադարձվել են Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ սահմանապահ զորքերի ուղեկալի պետի և ռուսական սահմանապահ զորքերի ձեռնարկած գործողությունների արդյունքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` ոչխարներին գողանալու մասին հոկտեմբերի 24-ին հայտնել էր Հայաստանի արդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ