Последние новости

Կորոնավիրուսով հոսպիտալացված երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ինչից հետո Մուրադյանը թվեր է հրապարակել Facebook-ի իր էջում։

«Այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում են կայուն ծանր վիճակում», - գրել է Մուրադյանը։

Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացված 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է վարակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ