Последние новости

«Աժդանակ» ընկերության գործունեությունը դադարեցվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շուրջ երկու տարի շարունակվող, բազմաթիվ ստուգումները ամենատարբեր ճնշումներով, այսօր հանգեցրեցին «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության գործունեության  դադարեցմանը և այսօրվանից ընկերությունից սնվող 1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարություն է տարածել ընկերությունը։

 

«Առավոտյան Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ժամանեցին ընկերություն և ներկայացրեցին քննիչի պահանջ, որով ընկերության ամբողջ շահագործվող տեխնիկական միջոցները պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության։

Խնդիրը զարգացել է մոտ երկու ամիս առաջ, երբ ընկերության երկու բեռնատար ավտոմեքենաներ անօրինական կերպով տեղափոխվեցին Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության և արդեն երկու ամիս է այդ ամենի արդյունքում ընկերությանը հասցվել է էական նշանակության ամենատարբեր վնասներ։

Այսքանից հետո, Կապանի ոստիկանության աշխատակիցները, ՔԿ Կապանի բաժնի քննիչի որոշումով` այսօր առավոտյան ժամանել են ընկերություն և պահանջել, որպեսզի ընկերության ողջ շահագործվող տեխնիկական միջոցները նույնպես պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք` փորձաքննության, ինչը անօրինական է, անտրամաբանական և անընդունելի ։

Այս ամենի արդյունքում ընկերությունը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը։

Եթե այս անօրինական գործողություններին վերջ չդրվի, ապա ընկերության ողջ աշխատակազմը` միահամուռ և կազմ ու պատրաստ վաղվանից դիմելու է բողոքի և անհնազանդության ամենատարբեր միջոցների` ընդհուպ ճանապարհների շրջափակմամբ»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ