Bloomberg. Էրդողանը երկիրը գնալով ավելի խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է տանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը գնալով էլ ավելի խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ տանում, գրում է Bloomberg-ը։
Արևմտյան 10 դեսպաններին արտաքսելու Էրդողանի վերջին սպառնալիքը ցույց է տալիս, որ սրված տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի նախագահը քիչ զսպիչներ ու հակակշիռներ ունի:
Անցյալ շաբաթ համատեղ հայտարարությամբ դեսպանները կոչ արեցին ազատ արձակել բարերար Օսման Քավալային, ով կալանավորված է ավելի քան չորս տարի՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներին:
Արևմտյան երկրները Քավալայի գործը սկսեցին որպես Թուրքիայում դատական անկախության և օրենքի գերակայության լակմուսի թուղթ դիտարկել՝ 2016-ի անհաջող հեղաշրջումից հետո Էրդողանի «ժողովրդավարական ինստիտուտների վրա երկարատև գորհի» պատճառով:
Արտաքսման գործընթացը դադարեցվեց այն բանից հետո, երբ դեսպանությունները հրապարակայնորեն հայտարարեցին իրենց հանձնառությունը Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, որը կոչ է անում դիվանագետներին չմիջամտել ընդունող երկրի ներքին գործերին:
Սակայն սպառնալիքը շարունակում է իրենից «միջուկային տարբերակի դիվանագիտական համարժեքը» ներկայացնել և ցույց է տալիս, որ Էրդողանի իշխանության վրա որևէ սահմանափակում չկա։ Իշխանության ամենաբարձր օղակներում նախագահին հետ պահող չկար, իսկ հետևանքները լիովին կանխատեսելի էին։
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է ռեկորդային նվազագույնի, ինչը գազի զգալի կորուստների է հանգեցրել:
Քավալայի շուրջ վեճը, հնարավոր է, վերջին փորձն էր՝ շեղելու ուշադրությունը լիրայի հետ կապված իրավիճակից և վերջ դնելու Էրդողանի ժողովրդականության անկմանը: Դա վտանգավոր է Թուրքիայի համար, որին ամուր ձեռք է անհրաժեշտ՝ տնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումներից երկիրը դուրս բերելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.