Շմոլ գազից երեխաներ են թունավորվել. նրանք տեղափոխվել են «Մուրացան» հիվանդանոց
Քիչ առաջ շմոլ գազից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– Facebook-ի իր էջում գրել է Դանիելյանը։
Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում քույրեր էին մահացել` 11–ամյա Ս.Ն–ն և 19–ամյա Շ. Ն–ն։ ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 26-ին հայտնել էր, որ մահացած քույրերի տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ։ Գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել էր, որ խոհանոցում գազի արտահոսք է եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.