Բայդենը Մակրոնին՝ ԱՄՆ-ը «անփույթ» է գործել ավստրալական սուզանավերի հետ գործարքում
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ավստրալիայի հետ սուզանավերի գործարքում ԱՄՆ-ը «անփույթ» է գործել, ինչը զայրացրել է Ֆրանսիային և սասանել Ամերիկայի հավատարմության հանդեպ Եվրոպայի հավատը:
Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ, հայտնել է AP-ն։
Բայդենը պաշտոնապես ներողություն չի խնդրել Մակրոնից, սակայն խոստովանել է, որ ԱՄՆ-ը չպետք է վաղեմի դաշնակցին անակնկալի բերեր։ «Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, անգլերեն արտահայտությամբ՝ այն, ինչ մենք արեցինք, անփութություն էր», - ասել է Բայդենը:
ԱՄՆ-ի գլխավորած սուզանավերի պայմանագիրը փոխարինել է ավելի վաղ Ֆրանսիայի հետ կնքված՝ Ավստրալիային դիզելային սուզանավերից մատակարարելու վերաբերյալ գործարքը: ԱՄՆ-ը պնդում է, որ այդ քայլը թույլ կտա Ավստրալիային ավելի լավ զսպել Չինաստանի ներխուժումը տարածաշրջան:
Մակրոնը հայտարարել է, որ երկու դաշնակիցները կզարգացնեն «ավելի սերտ համագործակցություն»՝ կանխելու նմանատիպ թյուրիմացության կրկնությունը: «Մենք պարզեցինք այն, ինչ մեզ պետք էր», - հավելել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերականգնվել են: «Այժմ կարևորն այն է, թե մենք միասին ինչ ենք անելու առաջիկա շաբաթներին, ամիսներին և տարիներին», - ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.