Եկել են տուն, հորդորել ընտրել համայնքապետին․ՄԻՊ-ը` Կապանի նախընտրական վիճակի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերի մասին։
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենց ղեկավարությունը ստիպում է իրենց հրաժարվել «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում ներառվելուց: Ասվում է, որ նշված ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ:
Տեղեկացրել են նաև, որ Կապանի գործող համայնքապետի կողմնակիցները եկել են «Շանթ դաշինքի» Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին: Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել:
Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը: Ըստ ահազանգի՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ցուցակում:
Պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են հասցեագրվել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ հնարավոր բոլոր դեպքերում դրանք կուղարկվեն իրավասու մարմինների ստուգմանը: Ահազանգերը գրությամբ կուղարկվեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կապանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 14-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-30 11:24
Член Комиссии по национальной безопасности парламента Ирана, Алиреза Боруджерди, заявил: Мы неоднократно доводили до сведения Путина и Эрдогана позицию Ирана по вопросу Зангезура, пишет телеграм- канал Дневник иранского журналиста.