«Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանը Հայաստանում է
1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտված և արդեն իսկ ազատության մեջ գտնվող Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ի ԱՄՆ գրասենյակը:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը»,–Սասունյանի խոսքերն է փոխանցել ՀՅԴ գրասենյակը։
Նա հավելել է, որ հայերի ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է իրեն։
Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել:
Հիշեցնենք` Սասունյանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից վրեժ լուծելու նպատակով այդպես էլ չհայտնաբերված հանցակցի հետ գնդակահարել էր Արիկանին ու դատապարտվել ցմահ ազատազրկման։
Սասունյանին ազատ արձակելու որոշումը 2016 թվականին մերժել էր այն ժամանակվա նահանգապետ Ջերի Բրաունը։ Նա վկայակոչել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և գլխավոր դատախազ Ջեֆ Սեյշնի նամակները։
Ի վերջո, Սասունյանն ազատ արձակվեց այս տարի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.