Последние новости

Նոյեմբերի 1-ից դիմակը պարտադիր է նաև բաց տարածքներում. ո՞ր դեպքերում է բացառություն արվում

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 1-ից դիմակ դնելը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը չի վերաբերվում միայն

- Մինչև 6 ամսական երեխաներին,

- Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներին և միջոցառման անմիջական մասնակիցներին (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի),

- Քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողներին՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

- ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնողներին,

- Բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում գտնվողներին, սակայն ոչ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության դեպքում,

- Հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվողներին,

- Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողներին,

- Խուլ ու համրերին (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը),

- Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցողներին,

- Կոգնիտիվ խանգարումներ ունեցողներին,

- Դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտություն տարածներին,

Դիմակ կարելի է չդնել նաև ծխելիս, խմելիս և սնվելիս, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ