Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է
Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութի 620 000 դեղաչափն արդեն Հայաստանում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։
«Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնել ծածկույթն ամբողջ Հայաստանում», - նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ԵՄ դեսպանն էլ իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.