Последние новости

Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16582 քաղաքացու հետազոտություն, որից 1984-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան, տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ