Последние новости

Հռոմում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Հռոմում մեկնարկել է G20-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկրների ղեկավարները ժամանում են Հռոմի «Նուվոլա» կոնգրես կենտրոն, որտեղ սկսվում է միջոցառման բացումը։ Նրանց դիմավորում է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ Ժամանած մասնակիցների թվում են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ղեկավարներ։

Մայրաքաղաքի իշխանությունները փակել են քաղաքի օդային տարածքը գագաթնաժողովի ողջ ընթացքում։ Անվտանգության ծառայություններն անօդաչու սարքեր են օգտագործում կարգուկանոն պահպանելու համար։ Այն տարածքները, որոնք նախատեսված են պատվիրակությունների մնալու և միջոցառումների համար, վերցվել են ուժեղացված հսկողության տակ։ Փակվել են մետրոյի 14 կայարանները, ինչպես նաև թանգարաններ և հուշարձաններ, տեղեկացնում է Lragir.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ