Մայր աթոռը դիմել է Ազգային ժողովին
Մայր աթոռը դիմել է ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին, որպեսզի որպես Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանեն նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր աթոռում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
«Հատկանշական է, որ շատ երկրներում (որոնց թվում են Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը) պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մայր աթոռը հայտնում է, որ հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, անհրաժեշտ է ոչ աշխատանքային պահպանել, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
Միաժամանակ, Մայր աթոռը լիահույս է, որ ԱԺ–ում նկատի կունենան իրենց առաջարկները։
Նշվում է, որ ժողովին քննարկվել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհետ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.