Գյումրիում 55-60 տարեկան կին է ընկել գնացքի տակ
Այսօր Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. մի կին է ընկել գնացքի տակ և մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11։51–ին, մահացողը 55-60 տարեկան կին է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Երևանյան խճուղու տարածքում. կինը փորձել է վազելով անցնել երկաթգծի վրայով, սակայն գնացքը մոտեցել է, և նա չի հասցրել դուրս գալ գծերից։
Ավելի ուշ դեպքի առնչությամբ ՀԿԵ–ն հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջը, որը տեղում մահացել է:
Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում` պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.
-
2025-06-07 11:05
На прилавках магазинов в России доминирует местный товар, а также армянский коньяк и грузинский брэнди. Такие данные приводит SputnikLive по итогам анализа из открытых источников.