Լավրով․ ՆԱՏՕ-ն չի ցանկանում որևէ փոխգործակցություն Ռուսաստանի հետ
Ռուսաստանը չունի տեղեկություններ, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է կարգավորել Մոսկվայի հետ շփումները, միությունը չի ցանկանում որևէ փոխգործակցություն հաստատել: Այդ մասին կիրակի լրագրողների հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ քսանի երկրների գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեղեկություններ չունենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն պատրաստվում անել: Մենք հենվում ենք փաստերի վրա, իսկ փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ հետ փոխգործակցել»,-ասել է նախարարը:
«Այն [ՆԱՏՕ] ցանկացել է, երբ դեռևս մենք ունեինց այդտեղ ներկայացուցիչներ և ՆԱՏՕ-ն միայն սովորեցնում էր մեզ՝ ինչպես ապրել՝ ամեն անգամ պահանջելով. «Եկեք հրավիրենք Ռուսաստան Խորհուրդը և ՆԱՏՕ-ի շրջանակում քննարկենք Ուկրաինան»: Ահա նրանց ողջ շահը՝ ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը: վերջ, հարցը փակված է»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ, եթե ՆԱՏՕ-ն ունենա առիթ Մոսկվային դիմելու համար, նրանք կանեն դա Բելգիայում դեսպանի միջոցով: «Մենք տեղեկացրել ենք Հյուսիսատլանտյան միությանը, որ իրենք կարող են ազդակներ հղել այդ դիվանագետի միջոցով»,-հավելել է նախարարը:
Հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ն հայտարարել էր Ռուսաստանի առաքելությունների թվի կրճատման մասին՝ դարձնելով 20-ից մինչև 10 մարդ, ութ դիվանագետների որակավորումը հետ է կանչվել, ևս երկու թափուր տեղերը կրճատվել են, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.