G20-ի երկրները ամփոփիչ կոմյունիկե են ընդունել Հռոմի գագաթնաժողովում
Քսանյակի (G20) երկրների ղեկավարները ճանաչել են XXI դարի կեսերին գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասված Է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում:
«Մենք ընդունում ենք ջերմոցային գազերի գլոբալ մաքուր զրոյական արտանետումների կամ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը դարի կեսին կամ հարյուրամյակի կեսերին մոտ»,- նշվում Է փաստաթղթում:
Քսանի խմբի երկրները կոչ են անում միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման աճը Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում սահմանափակելու համար:
"Մենք ընդունում ենք, որ կլիմայի փոփոխության հետևանքները Ցելսիուսի 1,5 աստիճանի դեպքում շատ ավելի փոքր են, քան 2 աստիճանի դեպքում։ «1,5 աստիճանի մակարդակում պահպանումը կպահանջի նշանակալի և արդյունավետ գործողություններ և հանձնառություն բոլոր երկրների կողմից», - ասված Է փաստաթղթում:
Գլոբալ մարտահրավերներին անդրադառնալով՝ քսանի խմբի երկրների ղեկավարները նշել են, որ կդիմակայեն գլոբալ մարտահրավերներին, որոնք ազդում են իրենց տնտեսության վրա, այդ թվում ՝ թույլ չեն տա մատակարարման շղթայում խափանումներ։
«Մենք աչալուրջ ենք մնում գլոբալ մարտահրավերների նկատմամբ, որոնք ազդում են մեր տնտեսության վրա, օրինակ, մատակարարման շղթայի խափանումների նկատմամբ։ Մենք կաշխատենք միասին, որպեսզի բացահայտենք և լուծենք այդ խնդիրները ՝ մեր տնտեսությունների վերականգնմանը զուգընթաց, և պահպանենք համաշխարհային տնտեսության կայունությունը», - ասված Է փաստաթղթում:
G20-ի երկրների ղեկավարները կոմյունիկեում անդրադարձել են նաև թվային տնտեսության, անհավասարության դեմ պայքարի, կորպորատիվ հարկի և արտադրողների ու սպառողների միջև երկխոսության խնդիրներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.