Последние новости

Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով այսօր, ժամը՝ 15:30-ին հրատապ նիստ է հրավիրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է»,-հավելել է նա:

Նշենք, որ օգոստոսի 23–ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ