Փայլաթիթեղ արտադրող հայկական ընկերության բնապահպանները հաղթել են «Ռուսալի» մրցույթում
«Ալյումինե խարամի պահպանման գոտու բարեկարգումը Արմենալ գործարանում» նախագիծն առաջին տեղն է գրավել «Տարվա բարելավում» մրցույթի «Բնապահպանություն» անվանակարգում։ Նշենք, որ մրցույթն անցկացնում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալը»:
Նախագծի հեղինակներն են աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանն ու բնապահպանության գծով մասնագետ Թամարա Զատիկյանը:
«Առաջարկության նպատակն է արտադրահարապարակում և դրան հարող քաղաքային տարածքի վրա բնապահպանական իրավիճակի բարելավումը, ալյումինե խարամի բացասական ազդեցության նվազեցումը ձեռնարկության աշխատակիցների առողջության և շրջակա միջավայրի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, մինչև վերջերս խարամը, որը պատկանում է 4-րդ դասի թափոնների կարգին, պահպանվում էր բաց տարածքում, ինչի հետևանքով դրա մակերևույթի գոլորշիները թափանցում էին օդ, և տեղումների ազդեցությամբ հողի մեջ էին ներթափանցում վտանգավոր քիմիական միացություններ։ Այս խնդրի պատճառով հնարավոր էր 58 մլն դրամ տուգանք «վաստակել»։
Նախագծի իրագործման համար «Արմենալում» արտադրական մասնաշենքերից և բնակելի տներից հեռու առանձնացվել է բետոնե հիմքով հատուկ ծածկված պահեստ, որտեղ տեղադրվել է կուտակված ալյումինե խարամը: Այժմ թափոնները մեկուսացված են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացված է դրանց` հող ներթափանցման հնարավորությունը: Կուտակված խարամը իրացվում է կողմնակի կազմակերպության միջոցով:
Տարածքը, որտեղ պահվում էին թափոնները, մաքրվել է և նախապատրաստվել կանաչապատման, որը կանցկացվի հաջորդ տարվա գարնանը:
Հավելենք միայն, որ «Արմենալը» 2000 թվականից «Ռուսալի» կազմում է, և այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է, ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ., տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.