ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել ականազերծման մարդասիրական տարածաշրջանային կենտրոն
ԱԻՆ մարդասիրական արձագանքման կենտրոնը կվերածվի ականազերծման տարածաշրջանային կենտրոնի։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի ու նրանց գործընկերների հետ քննարկվել է մարդասիրական ականազերծման տարածաշրջանային կենտրոն դարձնելու հարցը։ Այդ ուղղությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ բանակցություններ են տարվում կենտրոնը տարածաշրջանային ուսումնական բազա դարձնելու ուղղությամբ։ Ինչպես ականազերծման, այնպես էլ տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համար արդիական է դառնում ռուսական կողմի հետ համատեղ անգարատիպ բազմաֆունկցիոնալ վարժահամալիր ստեղծելու և կահավորելու հարցը»,– ասաց Փիլոյանը։
Նրա խոսքով` նոր վարժահամալիրում կարող են վերապատրաստվել ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի այլ երկրների փրկարարներն ու ականազերծողները։
Այս ծրագրի իրագործման համար կառավարությունը 2022թ–ի պետական բյուջեով ԱԻՆ–ին է հատկացրել 36 մլն 336 հազար դրամ։
Ինչ վերաբերում է ԱԻՆ տարեկան ամբողջ բյուջեին, այն հաջորդ տարի կկազմի 13 մլրդ 975.8 մլն դրամ` 2021թ–ին 14 մլրդ 216.7 մլն դրամի փոխարեն։
Ծախսերի աճը, նախարարի խոսքով, պայմանավորված է համակարգում 130 հաստիքների ավելացմամբ։
Ընդհանուր առմամբ համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները 2022–ին կկազմեն ավելի քան 12 մլրդ դրամ կամ ԱԻՆ բյուջեի շուրջ 89 տոկոսը։
Նախարարի խոսքով` մնացած 1.4 մլրԱԻՆ մարդասիրական արձագանքման կենտրոնը կարող է վերածվել ականազերծման տարածաշրջանային կենտրոնի։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.