Էրդողան․ Վրաստանը բացասական տրամադրվածություն ունի «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասական տրամադրվածություն ունի Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցում, բայց նախագծի իրականացման դեպքում տարածաշրջանը կարող է վերածվել խաղաղության հարթակի։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլուն»։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկեք միասին քայլեր ձեռնարկենք և տարածաշրջանում խաղաղություն հաստատենք։ Այդ առիթով պարոն Իլհամ Ալիևն արդեն իսկ խաղաղության առաջարկ է արել Հայաստանին։ Որոշակի բացասական տրամադրվածություն կա Վրաստանի կողմից, սակայն եթե այս բոլոր երկրները դրական միտում ցուցաբերեն, ապա հարթակը կստեղծվի և տարածաշրջանի խաղաղության հարթակի կվերածվի», – ասել է Էրդողանը Հռոմում անցկացվող G20–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա` ներկա պահին շարունակվում են հարթակի ձևավորման շուրջ բանակցությունները։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկում էին «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։ Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։ Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.