Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԼՍԵՔ ՇՈՒՇԻՈՒՄ ՀՆՉՈՂ ՄՈՒՂԱՄԻ ՁԱՅՆԸ
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է: Նա այն աստիճան ինքնամոռաց է լծվել Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնած թիմին գովազդելով, որ մոռացել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի մասին:
Ըստ այդմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին և հանրային ծառայողին արգելվում է իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ օրենքը նշում է, որ այդ պահանջը չպահպանելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Նիկոլ, պատրաստվում ես քո իրավունքի դիկտատուրայի հաստատման շրջանակներում կարգապահական պատասխանատվության ենթարկել քո կողմից նշանակված կադրին, թե՞ հրահանգելու ես արդարադատության նախարարիդ, որպեսզի ևս մեկ անգամ ափսոսա, որ երկրում օրենք ու Սահմանադրություն կա:
Հ.Գ. Ստեղծված իրավիճակում սա պայքար չէ իշխանության կամ ընդդիմության միջև: Սա պայքար է Արցախը հանձնած ու Հայաստանը վտանգած մարդկանց, ու Արցախի ու Հայաստանի սուվերենությունը որպես բարձրագույն արժեք պահողների միջև:
Ընտրություն անելուց առաջ մի անգամ ևս լսեք Շուշիում հնչող մուղամի ձայնը, քանի որ դուք եք որոշելու վաղը դրա՝ Սյունիքում լսվել չլսվելու հարցը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.