Հայտնի է` ով է Գյումրու նոր քաղաքապետը
Գյումրու ավագանու քվերակության արդյունքում այսօր Գյումրու նոր քաղաքապետ դարձավ «Բալասանյան դաշինքի» առաջին համարը ներկայացնող Վարդգես Սամսոնյանը։ Քվեարկությանը մասնակցել են ավագանու 32 անդամները։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 24, դեմ` 8 անդամ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Տվյալ թեկնածուին կողմ են քվերակել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ու «Քաղաքացիական պայնագիր կուսակցության» ավագանիները, իսկ «Զարթոնքը», ՀՀԿ-ն և «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիները` դեմ։
Նշենք, որ Գյումրիի նորընտիր ավագանին առաջին նիստն էրգումարել, քննարկվում էր համայնքապետի ընտրության հարցը։
«Բալասանյան դաշինք» խմբակցության կողմից առաջադրվել էր Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չէր առաջադրել։
«Մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում։ Մեր որոշումը պայմանավորված է այն համգամանքով, որ ուզում ենք քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանգրի» ներկայացուցիչ Քնարիկ Հարությունյանը։
«Զարթոնք», «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունները քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել։
Նոր քաղաքապետի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 4 -ին, իսկ ավագանու հաջորդ նիստը` դեկտեմբերի 3 -ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չի հասել։
Հենց այս պատճառով էլ ՔՊ–ն և «Բալասանյան» դաշինքը հուշագիր ստորագրեցին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.