Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հոկտեմբերի 29-ին որպես արևելագետ հրավիրված էի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 9-րդ միջազգային խորհրդաժողովին և հանդես գալու զեկույցով։ Զեկույցս՝ «Հայկական Սյունիքը՝ որպես ԵԱՏՄ համար պատուհան դեպի Մերձավոր Արևելք» թեմայով ընդգրկված էր խորհրդաժողովի՝ «Եվրասիայում տրանսպորտային միջանցքների զարգացումը» բաժնում։
Իմ խնդիրն էր ցույց տալ, թե ինչ հեռանկարներ ունի Սյունիքով անցնելիք Հյուսիս-Հարավ միջանցքը և ինչու այն կարող է էական լինել ողջ ԵԱՏՄ կառույցի համար՝ որպես Մերձավորարևելյան տարածաշրջան դուրս գալու ամենակարճ, հուսալի ու հեռանկարային ճանապարհ։
Ադրբեջանից ևս ներկայացուցիչներ կային, որոնք փութաջանորեն փորձում էին առաջ մղել Հյուսիս-Հարավին հակադիր՝ Սյունիքով «Թյուրքական/Զանգեզուրի միջանցքի բացման թեման՝ ընդ որում նշելով, որ այդ միջանցքը հենց Հայաստանի համար է լավ ու հենց հայերի համար են այն բացում։ Բնականաբար, նրանք ստացան անհրաժեշտ հակահարվածը իմ կողմից։ Բայց պետք է գիտակցել, որ այս ոճով նրանք այժմ աշխատում են բոլոր հնարավոր հարթակներում և, ցավոք, միշտ չէ, որ ստանում են պատասխան։
Քանի դեռ մեր պետությունը չունի ազգային իշխանություն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է առաջ մղենք մենք՝ ազգային քաղաքացիական հասարակությունը, օգտվելով հանրային դիվանագիտության բոլոր հասանելի գործիքներից։ Ոչ մեկ որևէ տեղ մեր փոխարեն առաջ չի մղելու մեր շահերը։ Սա մեր բաժին աշխատանքն է։
Իսկ Հայաստանի շահն այս պահին ենթադրում է բոլոր միջոցներով վիժեցնել կապիտուլիանտի կողմից թուրքերին տրամադրվելիք միջանցքի հնարավորությունը և նպաստել արագ տեմպերով «Հյուսիս-հարավի» կառուցմանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.