Արցախի ԱԻ-ը բանակցում է որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ
2021 թվականի հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 767 զանգ:
Ծառայությունից հայտնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ հրդեհի մասին բարեբախտաբար կանչեր չեն արձանագրվել, որը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:
Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ և 9 ավիառումբ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 30, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 պատահար:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
Հոկտեմբերի 30-ին նշվել է համակարգի աշխատակցի մասնագիտական օրը և ԱԻ պետական ծառայության գործունեության 29-րդ տարեդարձը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.