Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչները կստանան իսրայելական «օդ-օդ» հրթիռներ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչները ստացել են իսրայելական «օդ-օդ» հրթիռներ։ Ինչպես հաղորդել է Azerbaijani Armed Forces տելեգրամյան ալիքը, Բաքուն I-Derby ER ավիացիոն հրթիռներ է գնել։
Հրապարակման մեջ գործարքի մանրամասներ չեն հայտնվում, սակայն հաղորդվում է, որ հրթիռներն արդեն ադրբեջանական ռազմաօդային ուժերում են՝ ՄիԳ-29 կործանիչների կողմից օգտագործելու համար։ Չի հաղորդվում նաև ստացված հրթիռների թիվը։ Նշվում է, որ I-Derby ER հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության արտադրած Derby հրթիռների արդիականացված տարբերակն են, գրել է «Վոեննոե օբոզրենիե» կայքը։
I-Derby ER հրթիռը միջին հեռահարության հրթիռ է, որը կարող է խոցել թիրախները մինչև 100 կմ հեռավորության վրա։ Հրթիռի զանգվածը 118 կգ է, որից 23-ը մարտագլխիկինն է։
Հրթիռակիրներն են F-16C/D, F-5, Mirage, JAS-39 Gripen ինքնաթիռները, ինչպես նաև խորհրդային ՄիԳ-21-ը և ՄիԳ-29-ը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զինված են Բելառուսից և Ուկրաինայից գնված մինչև 10 միավոր ՄիԳ-29 կործանիչներով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.