Последние новости

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների մասին

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ հաշվի առնելով նոյեմբերի եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկ տարին։

«Հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ հումանիտար խնդիրների լուծման գործում առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերը։ Ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները։

«Հայտարարվել է դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացման մասին։ Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ