Սահակաշվիլին կողմնակիցներին հորդորել է իշխանությունների դեմ պայքարել հայկական սցենարով
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտից կոչ է ուղղել իր կողմնակիցներին՝ Վրաստանի գործող իշխանությունների դեմ պայքարել հայկական սցենարով, գրում է «Ինտերֆաքսը»։
«Մենք հաղթեցինք այս ընտրություններում, բայց (...) վրացական իշխանությունները մեր ձեռքից խլեցին այս հաղթանակը։ Ի՞նչ անենք ․ ստիպեք նրանց վճարել այն գինը, որն իշխանությունները պետք է վճարեն ընտրությունները կեղծելու համար։ Այդպես արվել է հարևան Հայաստանում։ Այնտեղ Փաշինյանը կռվեց չորս անգամ ավելի խոշոր օլիգարխի հետ, քան Իվանիշվիլին է, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց»,- ասել է Սահակաշվիլին իր ուղերձում, որը հրապարակել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։
Նախկին նախագահը գրել է, որ «կեղծված ընտրություններից» հետո Վրաստանում իրադարձությունները պետք է ընթանան հայկական սցենարով, որտեղ ժողովուրդը այն ժամանակվա իշխանություններին ստիպեց հեռանալ և նոր ընտրություններ նշանակել։
«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամեն տեղ և մեծ թվով լինենք։ Իհարկե, զուգահեռաբար ընտրությունների արդյունքները պետք է վիճարկենք ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում։ Այժմ մենք լիարժեք լեգիտիմություն ունենք՝ փողոցներում ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու համար»,- ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահ, այժմ՝ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլին Վրաստան գաղտնի ժամանել է սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա բերման է ենթարկվել Թբիլիսիում։ Սահակաշվիլին այժմ Ռուսթավի քաղաքի բանտում է, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.