Գուտերեշը կոչ է արել բնությանը չվերաբերվել իբրև զուգարանի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վստահ է, որ մարդկությունը փորում է իր գերեզմանը՝ շրջակա միջավայրի նկատմամբ իր վերաբերմունքով։ Այդ մասին նա հայտարարել է Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ժամանակ` մասնակիցներին կոչ անելով բնությանը չվերաբերվել իբրև զուգարանի։
«Կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրի ստորագրումից վեց տարի անց գրանցվել են վեց ռեկորդային ամենաշոգ տարիները: Մարդկության կախվածությունը հանածո վառելիքից մեզ հասցրել է անդունդի եզրին: Մենք կարևոր ընտրության առաջ ենք. կա՛մ դադարեցնում ենք մեզ, կա՛մ դադարեցնում են մեզ։ Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով, դադարե՛նք բնությանը զուգարանի պես վերաբերվել: Դադարենք այրել, հորատել ու փորել ավելի խորը: Այլապես մենք փորում ենք մեր գերեզմանը»,- ասել է Գուտերեշը։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում անց է կացվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) կողմերի 26-րդ համաժողովը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիան՝ Իտալիայի հետ համագործակցությամբ:
Նիստին մասնակցում են շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ համաշխարհային առաջնորդներ, փորձագետներ և ակտիվիստներ։ Հայաստանից մասնակցում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև ելույթ է ունենալու համաժողովի շրջանակներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.