Արման Թաթոյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենի հետ քննարկել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցեր։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Հանդիպմանը նշվել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից»,– նշել է Թաթոյանը և հավելել, որ այդ ամենի հետևանքով առաջ են եկել սոցիալական և անվտանգային լուրջ խնդիրներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք։ Նա հստակեցրել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի։
Քննարկվել են նաև կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը։
Հավելենք, որ ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 113 գերեվարվածի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.