Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում. Նրանք բողոքում են ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից:
Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ:
«Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, էթող գան էստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11 700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111 300 դրամ: Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ոչ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Աշխատանքը շատացել է, կովիդը շատացել է, մենք չգիտենք ոնց անենք: Եթե մարդ կա, թող գա մեր հարցի լուծումները տա: Էս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը:
Նա հավելեց, որ շատ ծանր կանչերին գնում են, բայց թեթև կանչերին այս պահին չեն գնում, ուզում են իրենց հարցի լուծումը ստանան:
Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ նախկինում հասցնում էր երկրորդ տեղ աշխատել, բայց հիմա կանչերի թիվը հասել է օրական 2 հազարի և այլևս հնարավորություն չունի այլ տեղ աշխատել, իսկ եղած աշխատավարձով ապրել չի կարող. «Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ»:
Նրանք հավելեցին, որ դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.