Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունն սկսվեց ընդմիջումից։
Ինչպես դատարանին տեղեկացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, Քոչարյանի ազգականներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, և երկրորդ նախագահը նրա հետ նախօրեին շփվել էր։ Ազգականի անունը փաստաբանը խնդրեց չհրապարակել, կամ եթե դատարանը հարկ համարի իմանալ անունը, խնդրեց անցկացնել դռնփակ նիստ։ Դատարանը որոշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա։
Եթե դատարանը անհրաժեշտ համարի Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը, նա պատրաստ է գալ 15 րոպեից, ընդգծեց փաստաբանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի ազգականի՝ հեռախոսով ուղարկված թեստի պատասխանը։ Ինքը՝ երկրորդ նախագահն այսօր առավոտյան է թեստ հանձնել, և այդ հանգամանքը որոշ քննարկումների առիթ տվեց։ Դատախազների կարծիքով՝ պատասխանը կարող է ստացվել մեկ ժամվա մեջ։ Բայց լաբորատորիայում տեղեկացրին, որ պատասխանը կլինի երեկոյան՝ մեծ ծանրաբեռնվածության պատճառով։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ առանց ախտանշանների կոնտակտային լինելը դեռևս բացակայելու հիմնավորում չէ և խնդրեց փաստաբանին ճշտել ախտանշանների վերաբերյալ տեղեկությունները։ Փաստաբան Ալումյանը ճշտեց և հաղորդեց դատարանին. գրիպին բնորոշ ախտանշաններ՝ ոչ շատ բարձր ջերմություն, մկանային ցավ։ Քոչարյանը խնդրեց ընդգծել, որ բացակայում է միայն որևէ մեկին վարակել չցանկանալու պատճառով, բայց եթե դատարանը իր ներկայությունն անհրաժեշտ համարի, նա կգա։
Դատավորը, այնուամենայնիվ, տեղափոխեց նիստը նոյեմբերի 9-ի ժամը 13-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.