Գլխավոր դատախազին ու նրա տեղակալներին աշխատավարձի 90-120 %-ի չափով ամսական հավելավճար
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120%-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Այս մասին նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Համաձայն նախագծի` որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա չորս տեղակալի պաշտոնները,ամենաբարձր գործակիցն էլ` 120, սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90%-ով,գլխավոր դատախազի տեղակալի համար 100%, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար ևս 100 %։
Նշենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15 է, բազային աշխատավարձը 66 140 դրամ է, ստացվում է գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը 992 100 դրամ է` հարկերով։ Տեղակալների համար սահմանված է 11 գործակիցը, ամսական աշխատավարձը կազմում է 727 540 դրամ։
Որոշումն ընդունելու դեպքում հավելավճարները կտրվեն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.