Գնել Սանոսյան․ Գորիս-Կապան ճանապարհը մերն է բացառությամբ երկու հատվածի
Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ես այդ ճանապարհով անցել եմ մոտ 20 օր առաջ։ Կապան գնացել եմ Տաթև-Աղվանո հատվածով, որովհետև ճանապարհը պետք էր տեսնել, վերադարձել եմ Գորիս-Կապան Մ2 ճանապարհով։ Եղել եմ նաև Շուռնուխում, որտեղ բնակարանների կառուցման ծրագիր կա։ Այդ ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա։ Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու։ Այդ ճանապարհը մերն է, բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է։ Այսինքն՝ դեռ դեմարկացիա, դելիմիտացիա երևույթները ցույց կտան դա այդպես է, թե՝ ոչ»,- նշեց նա։
Հարցին, թե նախքան ադրբեջանական հենակետի մոտով անցնելը, Սանոսյանը սպասե՞լ է, որ մեքենաների շարասյուն հավաքվի, այնուհետև ուղեկցի ռուս խաղաղապահների կողմից, Սանոսյանը պատասխանեց, որ ուշադրություն չի դարձրել այդ ամենին։
«Հանգիստ անցել ենք։ Կամ էլ ուղղակի շարժվելու ժամն էր։ Հիմա հարցը որ տվեցիք, ուզում եմ հիշել, թե ինչպես է եղել»,- ասաց Սանոսյանը։
Սանոսյանի խոսքով՝ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Տաթև-Աղավնո ճանապարհատվածում, Շուռնուխ, Որոտան, Բերդավան գյուղերում։
«Տաթևանի ճանապարհը մոտ մեկկիլոմետրանոց հատված է մնացել, եթե եղանակային պայմաններ ունենանք հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ավարտենք։ Մենք նախանշել ենք, որ կավարտենք նոյեմբերի վերջին։ Ճանապարհը բոլոր բեռնատարների համար անցանելի է, բայց որոշակի դժվարություններ կան Տաթևի ձորում, որտեղ բեռնատարարները մեծ դժվարությամբ են պտտվում, բայց կարողանում են անցնել։ Եվ մտածում ենք նաև այն որոտանները, որոնք վիճարկելի են կառուցել շրջանցող հատվածներ։ Այդ տարածքներում բավական բարդ է ռելիեֆը և որոշակի ուսումանասիրման աշխատանքներ են իրականցվում, թե ինչպես կարող ենք կառուցել, որպեսզի անվտանգ և բեռնատարների համար էլ անցանելի ճանապարհ լինի»,- ընդգծեց Գնել Սանոսյանը։
Սանոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են ընթանում նաև Սիսանից Քաջարան տանող 60 կիլոմետրանոց հատվածում։
«Մեր նպատակն է 2022 թվականին ունենալ շինարական ընկերություն, որը բոլոր պրոցեսներով անցած կլինի և սկսած կլինեն աշխատանքները, որը ոչ միայն այլընտրանքային ճանապարհ կարող է հանդիսանալ, այլև ժամանակն ու արագությունն է կրճատելու և կարևոր հիմք է հանդիսանալու Պարսից ծոցից դեպի Սև ծով բեռնաշրջանառության համար»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 15:06
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна сегодня, 11 июня, продолжает рассмотрение по существу апелляционных жалоб на приговор в отношении бывшего командующего Армией обороны Арцаха Джалала Арутюняна.
-
2025-06-11 14:59
Руководитель оппозиционной парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян на своей странице в соцсети Facebook опубликовал необходимый для запуска процедуры объявления вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну бланк с подписями 6 депутатов.
-
2025-06-11 14:57
Видимо, часть документов, полученных в ходе сложной операции иранской разведки, посвящена тайным связям Израиля с Баку. Об этом в соцсетях написал иранский политолог Шуайб Бахман.
-
2025-06-11 14:54
В результате взрыва в доме в Чамбараке госпитализированы 11 пострадавших. Об этом сообщает Министерство здравоохранения Республики Армения.