Последние новости

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ քննարկվեն են նաև ներքաղաքական կարևոր հարցեր։

Նշենք, որ երեկ` նեյեմբերի 1–ին, Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ