ԱՄՆ ավելի քան 40 կոնգրեսական դեմ է Թուրքիային F-16-ի վաճառքի ծրագրերին
ԱՄՆ 41 կոնգրեսականներ՝ Քրիս Պապպասի և հելլենական խմբակցության համանախագահներ Գաս Բիլիրակիսի և Քերոլայն Մելոնիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պնդելով, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ծրագրից, տեղեկացնում է News.am-ը։
Բլինքենին ուղղված նամակում օրենսդիրները խնդրել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել վերջին հաղորդագրություններից հետո, որնց համաձայն՝ Թուրքիան խնդրել է գնել Lockheed Martin-ի արտադրության քառասուն F-16 կործանիչներ, ինչպես նաև արդիականացնել առկա օդանավերի հավաքածուները:
Ամերիկացի օրենսդիրները նշել են դեմ արտահայտվելու չորս պատճառ։ «CAATSA-ի պատժամիջոցներից հետո Էրդողանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ օրենքներին կամ լուծել այն խնդիրները, որոնք հանգեցրել են Թուրքիային F-35 ծրագրից դուրս մնալուն և Կոնգրեսի կողմից ԱՄՆ-ից զենք գնելու արգելքին»,-ասվում է նամակում։ Block 70-ի արդիականացման համար համալիրները ևս նման վտանգներ են պարունակում, եթե Անկարան շարունակի ունենալ ռուսական С-400-ներ, ասում են օրենսդիրները:
Օրենսդիրները նաև նշել են, որ թեև իրենք կցանկանային, որ Թուրքիան տեղ ունենար Արևմուտքում, այդ նպատակին չի հաջողվի հասնել, «եթե Էրդողանի կառավարությունը խուսափի ԱՄՆ օրենքները և ՆԱՏՕ-ի չափանիշները խախտելու համար պատասխանատվությունից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.