Կարապետյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է վրացի գործընկերոջը
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն այսօր առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արշակ Կարապետյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր` նոյեմբերի 2-ին։
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.
-
2025-06-17 11:02
Президент США Дональд Трамп досрочно покинул саммит G7 в Канаде из-за событий на Ближнем Востоке и вернулся в Вашингтон. Об этом сообщила пресс-секретарь Белого дома.
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.