Արմեն Սարգսյանը Գլազգոյում խոսել է Ադրբեջանի կիրառած արգելված զինամթերքի մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի և Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մարտահրավերներին՝ Հայաստանը հանձնառու է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային օրակարգում և ի ցույց դնել կլիմայական հարցերում հավակնությունների աճը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ հրահրած պատերազմի ժամանակ կիրառեց միջազգայնորեն արգելված զինամթերք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև հսկայական տարածքներով գեղեցիկ անտառներ՝ պատճառ դառնալով զանգվածային անտառային հրդեհների և այդ տարածքում ստեղծելով բնապահպանական աղետ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել կանխելու նմանօրինակ անպատասխանատու և անմարդկային վարքագիծը»,– նշել է ՀՀ նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգո է մեկնել նոյեմբերի 1-ին, նրան դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նշենք, որ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի նպատակն է մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.